Ի սկզբանե հույս ունեի, որ Վրթանես Սրբազանը դարձի կգա, բայց տատասկոտ ճանապարհը շարունակում է. Արցախի նախկին ՄԻՊ
Հասարակություն
11:22 06/01/2026
Հայաստան

Ի սկզբանե հույս ունեի, որ Վրթանես Սրբազանը դարձի կգա, բայց տատասկոտ ճանապարհը շարունակում է. Արցախի նախկին ՄԻՊ

«Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը համարում եմ հակասահմանադրական, հակականոնական, հակաբարոյական և հակազգային: Ես իմ դիրքորոշումը հրապարակային արտահայտել եմ և անհատապես, և հայտարարությամբ»,- Մայր Աթոռի բակում  լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա նշեց, որ իր դիրքորոշումը հրապարակային արտահայտել է, հստակ է իշխանությունների կողմից եկեղեցու դեմ ապօրինի ոտնձգությունների, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի գործողությունների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է արցախցիների դիմում-խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին Արցախի թեմի նոր առաջնորդ նշանակելու մասին, Արտակ Բեգլարյանն ասաց, որ իրենց դիմումից դեռ նորություն չկա. «Ես հույս ունեմ, որ Վեհափառ Հայրապետը համապատասխան որոշումները կկայացնի, իհարե, դրան զուգահեռ պետք է շատ թափանցիկ և արդյունավետ գործընթաց լինի եկեղեցում եղած խնդիրները, բարձրաձայնված տարբեր հարցերը  վերհանվեն ու հասցեագրվեն, որպեսզի որևէ մեկը որևէ ձևով, հատկապես իշխանությունները, չփորձեն նմանատիպ հարցերը շահարկեն: Այդ հարցերը պետք է եկեղեցու ներսում լուծվեն»:

Նա նշեց, որ Վրթանես Սրբազանի հետ այս ընթացքում շփում չի ունեցել։

«Ես ի սկզբանե հույս ունեի, որ Տեր Վրթանեսը դարձի կգա, բայց հետագա իր հայտարարություններից ու գործողություններից հետո ունեմ համոզմունք, որ տատասկոտ ճանապարհը շարունակում է»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի սկզբանե հույս ունեի, որ Վրթանես Սրբազանը դարձի կգա, բայց տատասկոտ ճանապարհը շարունակում է. Արցախի նախկին ՄԻՊ