Գիտակից հայն այստեղ է, և ոչ Էջմիածնում,- Նիկոլ Փաշինյանի աջակիցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից
Քաղաքական
15:31 06/01/2026
Հայաստան

Գիտակից հայն այստեղ է, և ոչ Էջմիածնում,- Նիկոլ Փաշինյանի աջակիցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից

«Երբևէ չի լինում, որ վարչապետի կոչով ինչ-որ մեկը գա պատարագի։ Եթե ես ուզում եմ գալ պատարագի, ուրեմը ես գալիս եմ, եթե չեմ ուզում, հարմար չէ, ուրեմը չեմ գալիս»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Panorama.am -ին ասաց Նիկոլ Փաշինյանի աջակիցը՝ ժխտելով, որ վերջինիս կոչով է մասնակցում պատարագին։

Նա հայտնեց, որ դրական է գնահատում Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը։

«Այն, ինչը որ ես գիտեմ, թե ինչ է ակտարվում եկեղեցու ներսում, դա գիտի աշխարհը, արդեն ամեն ինչ բացահայտված է, այնպես որ՝ ես որպես ՀՀ քաղաքացի, որպես Առաքելական եկեղեցու հետևորդ, ինքս Կտրիճ Ներսիսյանի խորհուրդ կտամ ինքնակամ գնալ հանգստի, այլապես նա արդեն տեղ չունի եկեղեցում»,-ասաց ակտիվիստուհին։

Նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում եկեղեցին չի կարչող պառակտվել։

Դիտարկմանը, որ այդ պահին Էջմիածնի Մայր Տաճարում հազարավոր հավատացյալներ մասնակցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած պատարագին՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն ասաց. «Հայ ժողովրդի ներկայացուցիչը, գիտակից հայն այստեղ է, և ոչ էջմիածնում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գիտակից հայն այստեղ է, և ոչ Էջմիածնում,- Նիկոլ Փաշինյանի աջակիցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից