«Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողնի». Փաշինյանը կոչ արեց մասնակցել պատարագներին և պահանջել հոգևորականներին միանալ եկեղեցու բարենորոգման օրակարգին
Քաղաքական
14:49 06/01/2026
Հայաստան

«Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողնի». Փաշինյանը կոչ արեց մասնակցել պատարագներին և պահանջել հոգևորականներին միանալ եկեղեցու բարենորոգման օրակարգին

«Մենք բոլոր հոգևոր հայրերին, ովքեր կանգնել են եկեղեցու բարենորոգման ճանապարհին, պետք է պաշտպանենք, թիկունք կանգնենք նրանց, ինչպես իրենք այս դժվար պահին թիկունք են կանգնել իրենց ժողովորդին ու պետությանը»,- ուխտերթից հետո Սուրբ Աննա եկեղեցու բակում ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ հիմա  փորձ է  արվում մատնանշել, տարբեր խնդիրներ առաջ քաշել. «Որևէ մեկը, եկեղեցու բարենորոգման օրակարգի որևէ հետևորդ իրեն չի սրբացնում, մենք էլ պետք է ընդունենք մեր մեղավորությունն ու պատասխանատվությունը։ Ստացվում է՝ երկար ժամանակ մի կոպիտ սխալ ենք գործել ու մենակ ենք թողել եկեղեցուն։ Մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել, այսօրվա քայլարաշավն այն մասին է, որ մենք վերադարձել ենք, եկել ենք, այլևս մեր եկեղեցին, մեր եկեղեցու հոգևոր սպասվորներին, մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիսոտիսն մենակ չենք թողնի։

Մենակ չէ եկեղեցեին, մենակ չէ պեությունը, որովհետև եկեղեցին և պետությունն այլևս իրար հետ են»։ 

Նա կոչ արեց մարդկանց գնալ պատարագների ու հոգևոր սպասավորներին հորդորել, խնդրել միանալ եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարագների ժամանակ զեղչել այն անունը, որը չպետք է հնչի խորանից մինչև այն պահը, երբ կունենան ընտրված, լեգիտիմ կաթողիկոս։

«Կոչ եմ անում բոլոր տեղերում բոլոր պատարագներին մասնակցողներին պահանջել, հորդորել, խնդրել պատագարիչ հոգևորականներին միանալ եկեղեցու բարենորոգման օրակարգին՝ հանուն եկեղեցու, հանուն Հայաստանի և հանուն մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի»,- ասաց Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողնի». Փաշինյանը կոչ արեց մասնակցել պատարագներին և պահանջել հոգևորականներին միանալ եկեղեցու բարենորոգման օրակարգին