Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես վստահ եմ, որ Իրանում բողոքի ակցիաները դրսից հրահրվող են։ Այն որոշակիորեն դադարում է և կդադարի շուտով։ Դա ժամանակավոր բան է»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրանագետ Գառնիկ Ասատարյանը։
Փորձագետը համոզված է, որ բազմամարդ ցույցերն Իրանում իշխանափոխության ու այլ լուրջ հետևանքների չեն հանգեցնի։
«Ավելի շուտ ԱՄՆ-ից ու նրա գործընկերների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր են։ Դրանք կմարեն անպայման»,-ասաց Ասատրյանը՝ նշելով, որ զոհերի, ձերբակալվածների թվին էլ պետք է կասկածով վերաբերվել։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը մեկնարկել են դեկտեմբերի 28-ից։ Դրա համար առիթ դարձավ դոլարի կտրուկ արժևորումն ու իրանական արժույթի կտրուկ արժեզրկումը։
HRANA-ին վկայակոչելով, շատ ԶԼՄ-ներ գրում են, որ բողոքի ակցիաների ընթէացքում ոստիկանների հետ բախումների հետևանքով զոհվել է 36 մարդ, որից երկուսը ոստիկան։ Ըստ աղբյուրի, բողոքի ակիացներ անցկացվում են 92 քաղաքների 285 բնակավայրերում։ Ցույցերի ժամանակ ակցիայի մասնակիցները վանկարկել են նաև «Մահ Խամենեին»:
Mehr գործակալությունը գրում է՝ վերջին օրերին Իրանի մի քանի նահանգներում անցկացված բողոքի ցույցեր և հանրային հավաքներ հիմնականում՝ հասարակության շերտերի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներով են պայմանավորված։ Իրանի պաշտոնյաները ընդունել են այս պահանջների օրինականությունը՝ ընդգծելով, որ քաղաքացիների տնտեսական մտահոգությունները հիմնավորված են: Կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկել՝ առկա դժվարություններն ու խնդիրները լուծելու համար։ Նշվում է, որ ազգային մակարդակով առօրյա կյանքը շարունակվում է բնականոն հունով, հանրային ծառայությունները, կառավարական հաստատությունները, ինտերնետ հասանելիությունը և կապի ցանցերը գործում են անխափան:
Միևնույն ժամանակ, իշխանությունները զգուշացրել են, որ հանրային անվտանգությանը սպառնացող կամ մարդկանց կյանքին ու սեփականությանը վտանգող գործողությունների նկատմամբ անհանդուրժող են լինելու։ Պաշտոնյաները հստակեցրել են, որ չնայած խաղաղ բողոքի ցույցերը ճանաչվում են որպես օրինական իրավունք, բողոքի ցույցերը բռնի անկարգությունների վերածելու ցանկացած փորձ կհանդիպի կոշտ և օրինական միջոցների։