Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արոնյանը 2025թ-ին ամենաշատը վաստակած շախմատիստների վարկանիշում 751 հազ դոլարով երրորդն է
2025թ-ին ամենաշատ գումար վաստակած շախմատիստների վարկանիշում Լևոն Արոնյանը 3-րդ հորիզոնականում է։ Այդ մասին հայտնում է Chess.com կայքը
Նախորդ տարի Արոնյանը վաստակել է 751 հազար դոլար՝ մասնակցելով 15 մրցաշարի։ Հիշեցնենք, որ վերջին՝ դեկտեմբերին կայացած «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում Արոնյանը հաղթող ճանաչվեց։
2025թ-ին ամենաշատը վաստակել է Աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 1 մլն 455 հազար դոլար։ Երկրորդ հորիզոնականում է Ֆաբիանո Կարուանան՝ 889 հազար դոլարով։