Ադրբեջանը պնդում է, թե ունի 4004 անհետ կորած
Քաղաքական
17:02 07/01/2026
Տարածաշրջան

Ադրբեջանը պնդում է, թե ունի 4004 անհետ կորած

Ադրբեջանը նոր թվեր է հրապարակել Արցախյան հակամարտության ժամանակ անհետ կորած համարվող իր քաղաքացիների մասով։

Ռազմագերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով պետական ​​հանձնաժողովի կայքի համաձայն՝ Ադրբեջանում ներկայումս անհետ կորած է համարվում 4004 մարդ։

Ըստ Բաքվի, նրանցից 3998-ը անհետ կորել են Արցախյան առաջին պատերազմի, իսկ ևս 6-ը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի տարիներին շատ դեպքերում ադրբեջանական կողմը հրաժարվում էր վերցնել Արցախի զինուժի վերահսկողության տակ մնացած իր դիերը իրական կորուստները թաքցնելու համար, հետագայում նրանց գրանցելով որպես անհետ կորած։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը պնդում է, թե ունի 4004 անհետ կորած