Հրաժարվում ենք չար պաշտոնյաներից, չար զրպարտողներից, նրա չար կամքը կատարողներից. Բագրատ Սրբազանը՝ դատարանում
Հասարակություն
15:17 08/01/2026
Հայաստան

Հրաժարվում ենք չար պաշտոնյաներից, չար զրպարտողներից, նրա չար կամքը կատարողներից. Բագրատ Սրբազանը՝ դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Կ. Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է 18 արդարների գործով դատական նիստը։

Նիստերի դահլիճում ներկաները Բագրատ Սրբազանին դիմավորեցին «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» շարականով։ Սրբազանն ինքն էլ շնորհավորեց բոլորի Սուրբ ծնունդը, ապա ասաց. «Կեցցե ազատ ու անկախ, ազատագրված Հայաստանը»։

Հնչեցին ծափահարություններ։

Սրբազանը շարունակեց. «Հրաժարվում ենք սատանայից, նրա ամբողջ չար զորությունից, պատրանքներից, չար խորհուրդներից, չար ընթացքից, չար կամքից, չար հրեշտակներից, չար պաշտոնյաներից, չար զրպարտողներից, նրա չար կամքը կատարողներից և նրա ամբողջ չար զորությունից։ Հրաժարվելով հրաժարվում ենք։ Ամեն»։

Բագրատ Սրբազանի խոսքերը կրկնեցին նիստին ներկաները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրաժարվում ենք չար պաշտոնյաներից, չար զրպարտողներից, նրա չար կամքը կատարողներից. Բագրատ Սրբազանը՝ դատարանում