ԱԽ քարտուղարն ու Ալեքսանդրա Քոուլին քննարկել են տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունները
Քաղաքական
19:09 08/01/2026
Հայաստան

ԱԽ քարտուղարն ու Ալեքսանդրա Քոուլին քննարկել են տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունները

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնում է․

«Հունվարի 8-ին ընդունել եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։

Զրուցակցիս հետ քննարկել ենք անցած տարվա դեկտեմբերին Միացյալ Թագավորություն կատարած այցիս արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գոհունակությամբ անդրադարձել ենք ՀՀ-ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև վերահաստատել ենք երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder