Լուկաշենկոն ասել է, որ Մադուրոյի կնոջն առաջարկվել է մնալ Վենեսուելայում
Քաղաքական
20:40 08/01/2026
Աշխարհ

Լուկաշենկոն ասել է, որ Մադուրոյի կնոջն առաջարկվել է մնալ Վենեսուելայում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, առաջարկվել է մնալ Վենեսուելայում, սակայն նա հրաժարվել է՝ ընտրելով ամուսնու հետ լինելը։

«Կարևորն այն է, որ նրանք գերի են վերցրել նախագահին։ Նրանք ասել են կնոջը, որ  կարող է մնալ, իր  դեմ որևէ պահանջ չունեն։

Ի պատասխան կինն ասել է՝ ոչ, ես նրա հետ եմ։ Ես գիտեմ, որ Ֆլորեսը շատ քաջ կին է։ Նրանք նրան բերել են Ամերիկա և մեղադրել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ», - լրագրողներին ասել է Լուկաշենկոն ՝ «Հոգևոր վերածննդի համար» մրցանակի, մշակույթի և արվեստի գործիչների համար հատուկ մրցանակների և «Բելառուսի սպորտային Օլիմպոս» մրցանակի հանձնման արարողությունից հետո։

«Այսքանն այն արդարության մասին, որը նրանք մեզ սովորեցրել են ամբողջ կյանքում։ Հոգնե՞լ եք։ Նրանք երբեք չեն ունեցել, չունեն և երբեք չեն ունենա ճշմարտություն կամ արդարադատություն», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել «Բելտա» լրատվական գործակալությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder