Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փոթորիկ և մրրիկ Թուրքիայում. Ստամբուլում տագնապի դեղին ազդանշան է հայտարարվել
Հզոր փոթորիկը հարվածել է Թուրքիայի մի քանի նահանգների: Գրանցվել են քամու ուժեղ պոռթկումներ, մասնավորապես Ստամբուլում: Քաղաքի ափերից նկարահանված տեսանյութը վիրուսային է դարձել: Հաղորդվում է, որ փոթորկի հետևանքով նավակներ են խորտակվում:
Դժվար պայմաններ են արձանագրվել նաև Բուրսայում, որտեղ քամու պոռթկումները պոկում են բարձրահարկ շենքերի տանիքները:
Օթերևութաբանները նախկինում զգուշացրել էին Թուրքիային մոտեցող փոթորկի և ուժեղ անձրևների մասին: Ստամբուլի նահանգային իշխանությունները հինգշաբթի օրը հայտնել են հասարակական տրանսպորտի հնարավոր խափանումների մասին և կոչ են արել բնակիչներին և այցելուներին մնալ զգոն և զգույշ, քանի որ ուժեղ քամին կարող է ծառեր և էլեկտրահաղորդման գծեր տապալել:
Եղանակային պայմանների վատթարացման պատճառով մի քանի լաստանավային երթուղիներ չեղարկվել են: Ստամբուլի օդանավակայանները դեռևս չեն հայտարարել որևէ չվերթի չեղարկման մասին: