Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրային քննարկման է դրվել ՀՀ լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը
Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։
Լեզվի կոմիտեից հայտնում են, որ հայեցակարգի նպատակը լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորումն է:
Այն ծառայելու է՝
. լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականություններում առավել ինտեգրված մոտեցումներ ձևավորելուն,
. լեզվական բնագավառին վերաբերող՝ ՀՀ սոցիալ-տնտեսական փոփոխություններին համահունչ ռազմավարական ծրագրեր մշակելուն,
. տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության արդի, միջազգային առումով մրցունակ լեզվական-հաղորդակցական միջավայր ստեղծելուն,
. հասարակության մեջ լեզվի սոցիալ-հաղորդակցական դերի հանդեպ գիտելիքի տարածմանը և հետաքրքրություն սերմանելուն: