Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 19:40-ի դրությամբ
Հասարակություն
20:01 08/01/2026
Հայաստան

Ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 19:40-ի դրությամբ

Հունվարի 8-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder