Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերը. Աբրահամյանը՝ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
Քաղաքական
09:52 08/01/2026
Հայաստան

Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերը. Աբրահամյանը՝ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին

«Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ըստ այդմ` դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել»,- նշել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա հիշեցրել է, որ այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն է, որով 18 մարդ ապօրինի հետապնդվում է, վաղը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատն է, որտեղ նաև վերջիններիս խափանման հարցն է քննարկվելու: Առաջիկա երկուշաբթի Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի գործով դատն է վերաքննիչ դատարանում:

«Երկար ձգձգումներից հետո առաջիկայում նաև Միքայել Սրբազանի գործով վերաքննիչ նիստ կա, որը դեկտեմբերին իշխանությունը տապալել է ու փորձում է առավելագույնս ուշ ժամկետում անցկացնել»,- նշել է Աբրահամյանը՝ ընդգծելով, որ սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերն ու արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերը. Աբրահամյանը՝ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին