Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը կողմնակից է բանակցություններին, բայց պատրաստ է պատերազմի և Իսրայելի, և ԱՄՆ-ի հետ. Իրանի ԱԳ նախարար
Իրանը պատերազմ չի ցանկանում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իսրայելի հետ, տրամադրված է բանակցություններին, բայց պատրաստ է ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանան կատարած այցի ժամանակ։
«Մենք լիովին պատրաստ ենք ցանկացած զարգացման: Մենք պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Մենք նաև պատրաստ ենք փոխադարձ շահի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցությունների: Երբ ԱՄՆ-ն համաձայնի, որ բանակցություններն ու հարկադրանքը երկու տարբեր բաներ են, այդ ժամանակ կարող են սկսվել իմաստալից բանակցություններ», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Արաղչին իրանական SNN լրատվական գործակալության կողմից հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքի նկատմամբ սպառնալիքները երբեք այսքան մեծ չեն եղել։ Նա ընդգծել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Իսրայելը հարձակվել է Մերձավոր Արևելքի յոթ երկրների վրա, Լիբանանի մի մասը շարունակում է մնալ իսրայելական բանակի օկուպացիայի տակ, իսկ 2025 թվականի համար սահմանված հրադադարը բազմիցս խախտվել է։