Մենք սա չենք արձանագրում, որպես պարտավորություն, որովհետև սա վախենալու թեմա է. Փաշինյանը՝ հարկային բարեփոխումների մասին
Տնտեսություն
12:41 08/01/2026
Հայաստան

Մենք սա չենք արձանագրում, որպես պարտավորություն, որովհետև սա վախենալու թեմա է. Փաշինյանը՝ հարկային բարեփոխումների մասին

«Հաջորդ նրբությունը՝ հարկային նոր մոտեցումներ որդեգրելու շատ հավակնոտ և, ճիշտն ասած, մի քիչ էլ վախենալու ծրագիր որդեգրելու մասին է »,- «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» որոշումը ներկայացնելու ժամանակ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Նա վստահեցրեց, թե համոզմունք ունեն, որ ներկայում հարկավոր է հարկային երկարաժամկետ կարգավորումներ որդեգրել, որը իրենք գիտեն գիտակցում են, բայց դա մի բան է՝ իրականացնելը՝ մեկ այլ և այն անելու համարձակությունը երրորդ բանն է։

 Նա տեղեկցրեց, որ Ջերմուկում կայացած աշխատաժողովի ժամանակ զգուշորեն սկսել են քննարկել, որ առաջիկայում պետք է  դիտարկեն հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որ նույն կարգավորումներով կկարողանան ուժի մեջ պահել 10 տարի։

Նշելով, որ նման կարգավորումը կմեծացնեի Հայաստանի ներդրումնային գրավչությունը՝ Փաշինյանը շեշտեց. «Մենք պետք է հստակ արձանագրենք, որ մենք սա չենք արձանագրում, որպես պարտավորություն, որովհետև միանշանակ ասում եմ որ, սա բավականին բարդ և վախենալու թեմա է։ Բայց մենք հայտարարում ենք, որ լրջորեն մոտենալու ենք էս հարցին և նաև փորձագիտական գործարար հանրությանը արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումների՝ տեսնելով, թե ինչքանով է իրատեսական նման խնդրի լուծումը և, իհարկե, գալու է պահը, երբ առաջանալու է ուղղակի քաղաքական պատասխանատվության խնդիր և մենք լրրջորեն դիտարկում ենք այդ քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու տարբերակը»։

 Նա նշեց, որ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով շատ է կարևորում թվայնացումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք սա չենք արձանագրում, որպես պարտավորություն, որովհետև սա վախենալու թեմա է. Փաշինյանը՝ հարկային բարեփոխումների մասին