Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ձեր կողմն անցած Վազգեն Միրզախանյանը «դոմփել է» իր քահանայի կնոջը.հիմա նա պիղծ է, թե մաքրամաքուր, կուսակրոն հոգևորական. հարց՝ Փաշինյանին
«Տեղյա՞կ եք մամուլի հրապարակումներին, որ ձեր կողմ անցած և տիրադավ եպիսկոպոսներից Վազգեն Միրզախանյանը, նախկինում, երբ եղել է Վիրահայոց թեմի առաջնորդը, այդ շրջանում սեռական ինտիմ կապի մեջ է եղել, ձեր խոսքերով ասած՝ «դոմփել է» իր քահանայի կնոջը և դրանով իսկ պատճառ հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը, և նրան այնտեղից վտարել են որ ավելի մեծ զարգացումներ չլինեն»,-Ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց լրագրող Վահե Մակարյանը։
Լրագրողը նաև հայտնեց, որ մամուլում տեղեկություններ են եղել նաև եպիսկոպոսի ֆինանսական մեքենայությունների մասին՝ հարցնելով. «Հիմա նա պի՞ղծ է, թե՞ մաքրամաքուր, կուսակրոն հոգևորական։ Հիմա այս մարդու միջոցով ինչպե՞ս եք փորձում պայքարել սրբապղծության դեմ, ինքը պղծությամբ զբաղվե՞լ է»։
Հայտնելով, որ ինքը նման տեղեկություններ չունի, Փաշինյանն ասաց. «Բայց ես էս գլխից էլ հայտարարեցի, որ մեզնից որևէ մեկը անմեղ կամ սուրբ ձևանալու մտադրություն, կանխավարկած չունի։ Ընդհակառակը՝ բարենորոգման հայտարարության մեջ արձանագրված է մեր մեղավորությունը և պատասխանատվությունը»։