Կառավարությունը 2026 թ. վարժական հավաքները կֆինանսավորի նաև ՊՆ անձնակազմի կրճատմամբ խնայած աշխատավարձերով
Հասարակություն
10:51 08/01/2026
Հայաստան

Կառավարությունը 2026 թ. վարժական հավաքները կֆինանսավորի նաև ՊՆ անձնակազմի կրճատմամբ խնայած աշխատավարձերով

Կառավարությունը հերթական նիստում ընդունեց 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է ՀՀ զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ՝ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված  պահեստազորայիններով, նպատակահարմար է պահեստազորայիններին  վարժական հավաքների ընդգրկումը՝ ներգրավելով մարտական հերթապահության: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշման համաձայն: Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2025 թվականի համապատասխան որոշմամբ սահմանվել են 2026 թվականին անցկացվող վարժական հավաքների ժամանակացույցը և պայմանները, որոնց հիման վրա յուրաքանչյուր հայտարարվող վարժական հավաքների համար ՀՀ կառավարության առանձին որոշման ընդունման ժամանակատար գործընթացից զերծ մնալու նպատակով՝ նպատակահարմար է գտնվել 2026 թվականին նախատեսվող վարժական հավաքների հայտարարումն իրականացնել ՀՀ կառավարության մեկ որոշման ընդունման միջոցով՝ դրանում սահմանելով ՀՀ կառավարության 2025 թվականի համապատասխան որոշմանը համապատասխան վարժական հավաքների անցկացման ժամկետները, նպատակը, ըստ կազմերի ներգրավվող պահեստազորայինների թվաքանակը և մասնագիտությունները, ներգրավման փուլերը:

Որոշման նախագծով հայտարարվում են 2026 թվականի ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

 Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ հայտարարվող վարժական հա­վաք­ների ծախսերը կիրականացվեն  ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպա­տա­կով հատկացվող միջոցների հաշվին: Այս նպատակով պաշտպանության նախա­րա­րութ­յան բյուջեում նախատեսված է 2,564,364.0 հազար դրամ ֆինանսական միջոցներ, սա­կայն անհրաժեշտ է 3,111,532.2 հազար դրամ: Տարբերության՝  547,168.2 հազար դրամի, ինչպես նաև վարժական հավաքների մասնակիցների սննդի, հանդերձանքի և այլ ծախսերի մա­սով ֆինանսական միջոցների աղբյուր կհանդիսանա ՀՀ պաշտպանության նախա­րա­րութ­յունում ՀՀ զինված  ուժերի կերպափոխման շրջանակներում  կառուցվածքային փո­փո­խությունների արդյունքում կրճատվող հաստիքներով պայմանավորված անձնակազմի վար­ձատրության ֆոնդի տնտեսված միջոցները»:

Գործադիրը նաև ընդունեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին»,- որոշումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը 2026 թ. վարժական հավաքները կֆինանսավորի նաև ՊՆ անձնակազմի կրճատմամբ խնայած աշխատավարձերով