Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազատանի բնակիչն իմանալով համագյուղացիների տնից բացակայելու մասին՝ ապակին կոտրելու միջոցով մտել է ներս և գողացել գումար ու մեդալներ
Քրեական և համայնքային ոստիկանները բացահայտել են Ազատանում կատարված բնակարանային գողությունը։
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, բնակարանային գողության ահազանգը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր դեկտեմբերի 30-ին. տեխնիկական միջոցների գործադրմամբ հանելով պատուհանի ճաղավանդակը՝ Ազատան գյուղի մի տնից գողություն էին կատարել: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզի և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ հայտնել է, որ իմանալով համագյուղացիների տնից բացակայելու մասին՝ ճաղավանդակը հանելու և ապակին կոտրելու միջոցով մտել է ներս և գողացել 140 000 դրամ ու մեդալներ։
Ազատան գյուղի 25-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաքննությունը շարունակվում է։