ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը փորձեց սրբագրել Փաշինյանի արած հայտարարությունը, հո չէր կարող ասել՝ այդպիսի բան չկա. Ղազինյան
Տնտեսություն
12:50 09/01/2026
Հայաստան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը փորձեց սրբագրել Փաշինյանի արած հայտարարությունը, հո չէր կարող ասել՝ այդպիսի բան չկա. Ղազինյան

«Գոնե Սամվել Կարապետյանի կառավարման ներքո եղած ՀԷՑ-ի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Իշխանությունները թող չստեն, իրենք այն ժամանակ ՀԷՑ-ին բացարձակապես չեն պաշտպանել, հակառակը»,-  ասուլիսում ասաց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա նշեց, որ կարող է ունենալ հիմնավոր կասկածներ, որ տակից իրենք էլ են գեներացնել այդ բողոքները։

Անդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ներկայացրած թվերին, Ղազինյանն ասաց. «Չգիտեմ, որտեղից էր վերցրել այդ թվերը։

Ես կներկայացնեմ 2024- 2025 թվականների թվերը, որոնք ՀԾԿՀ կայքում են պահպանված. դեկտեմբերի 31-ին 15 վթար՝  6750 բաժանորդ հոսանքազրկած, 12.00-ի դրությամբ՝ 261 բաժանորդ։ 2025-2026 թվականների համար դեռևս չեն տվել հաշվետվություն, կասկածում եմ, որ օբեկտիվ են տալու։ Բայց ունենք մեր թվերը. 2025-2026 թվականի դեկտեմբերի 31-ին 125  վթար՝ 117  հազար 21 բաժանորդով, 12.00-ի դրությամբ՝ 13  հազար 399 բաժանորդ»։

Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀԷՑ գողացել է ամեն ընտանիքից, նա ասաց. «Սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։  Այսօր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց հո չի կարող ասել՝ այդպիսի բան չկա։

Իր ղեկավարը նշում է՝ ամեն ընտանիք, կառավարիչը նշում է՝  տասնյակ հազարավոր ընտանիքներ»։

Մանրամասն՝ տեսանյութով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder