Քահանայից դասը մեծ ճնշման տակ է, չի կարելի թողնել, որպեսզի նրանք մնան տիրադավի առաջնորդության ներքո. Մելիք-Շահնազարյան
Քաղաքական
22:35 09/01/2026
Հայաստան

Քահանայից դասը մեծ ճնշման տակ է, չի կարելի թողնել, որպեսզի նրանք մնան տիրադավի առաջնորդության ներքո. Մելիք-Շահնազարյան

Քաղաքական մեկնաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Մենք հիմա 10 տիրադավների «զորությունն» ենք տեսնում։ Դա է իրենց «կշիռը»։ 10 արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի համատեղ ջանքերի արդյունքն են այդ մի քանի քահանան, որ այսօր հայտարարություն տարածեցին։ Չեմ բացառում, որ մի քանի հոգու էլ կգտնեն։

Դա է տիրադավ թեմակալների (տարատեսակ շանտաժիստներին դեռ մի կողմ եմ դնում) ուժը։ Ընդ որում, այդ ուժը մեծամասամբ դեռ շարունակում է բխել իրենց հանգամանքից։ Ի վերջո, տիրադավներից ոմանք մինչ այս պահը թեմակալ առաջնորդներ են՝ այդ նույն քահանաների առաջնորդներն են։

Քահանայից դասն այս օրերին մեծ ճնշման տակ է։ Նրանց պետք է օգնել, դուրս բերել այդ վիճակից։ Չի կարելի թողնել, որպեսզի նրանք մնան տիրադավի առաջնորդության ներքո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder