Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տասը եպիսկոպոսների հետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը հակաիրավական, հակասահմանադրական փաստաթուղթ է. Գոհար Մելոյան
«Ի տարբերություն մեզ՝ հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, վարչապետը և մյուս պաշտոնատար անձինք սահմանափակված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Նրանք կարող են անել միայն այն, ինչի համար ունեն հստակ իրավական լիազորություն»,-արձանագրում է սահմանդրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը։
Նա ընդգծում է.
«ՀՀ վարչապետի, մյուս պաշտոնյաների կողմից ընդունվող փաստաթղթերի տեսակը սահմանված է մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Տասը եպիսկոպոսների հետ վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը որեւէ կերպ չի տեղավորվում այդ շրջանակում։ Սա հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է։ Նման գործողությունների համար մեր քրեական օրենսգիրքը հետևանքներ է նախատեսում»։