Ոչ Մբապեն. Ով է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստը
Աշխարհում
14:14 10/01/2026
Աշխարհ

Ոչ Մբապեն. Ով է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստը

France Football-ի լրագրողները նշել են անցյալ տարվա լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստին։ Հաղթող է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվողական կիսապաշտպան Ուսման Դեմբելեն։

2025 թվականին նա նվաճել է «Ոսկե գնդակը»։

 Փարիզյան գրանդի հետ Ուսմանը նվաճել է Ֆրանսիայի Լիգա 1-ի տիտղոսը, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան և մի շարք այլ գավաթներ։

28-ամյա կիսապաշտպանը այս մրցաշրջանում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության ինը խաղի։ Դեմբելեն խփել է երեք գոլ (երկու՝ 11 մետրանոց հարվածով) և կատարել երկու գոլային փոխանցում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ Մբապեն. Ով է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստը