Արմավիրի գյուղերից մեկում 11-ամյա երեխան «Տիր» տիպի հրացանով կրակել է հորեղբոր որդու ճակատին
Իրավունք
12:07 10/01/2026
Հայաստան

Արմավիրի գյուղերից մեկում 11-ամյա երեխան «Տիր» տիպի հրացանով կրակել է հորեղբոր որդու ճակատին

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հունվարի 4-ին ժամը 20։40-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում երեխաների հետ խաղալիս, պատահաբար ճակատին հարված ստանալու հետևանքով «ճակատի պատռած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ ծնողի կողմից  «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 8-ամյա Դ․ Ա․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում գյուղերից մեկում Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․Ա․-ն խաղալու ժամանակ հոր մահճակալի տակից վերցրել է նրան պատկանող «Տիր» տիպի հրացանը, լիցքավորել և կրակել, ինչի հետևանքով գնդակը պատահաբար դիպել է Ա․Ա․-ի հորեղբոր որդու Դ․Ա․-ի ճակատին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմավիրի գյուղերից մեկում 11-ամյա երեխան «Տիր» տիպի հրացանով կրակել է հորեղբոր որդու ճակատին