Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց ոստիկանական ուժեր են հավաքված
Հասարակություն
19:15 10/01/2026
Հայաստան

Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց ոստիկանական ուժեր են հավաքված

Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց։

News.am-ի հաղորդմամբ, տեղեկություններ կան՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դեռևս այնտեղ է, չնայած որ այսօր Գարեգին Երկրորդի տնօրինությամբ  ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Առաջնորդարանի դիմաց նաև քաղաքացիներ կան հավաքված։

«Հասարակական կարգն ենք պահպանում»,– NEWS.am–ին ասել են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն սրբազաններից մեկն է, ով միացել է Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» հայտարարությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց ոստիկանական ուժեր են հավաքված