Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թեև Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, Փաշինյանն ասում ՝ շարունակում է թեմի առաջնորդ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10 Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ այս մասին հաղորդագրությունից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է արել.
«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն սրբազաններից մեկն է, ով միացել է Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» հայտարարությանը։