Ռումանիայի Հայոց թեմի քահանայից դասը Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի կողքին է
Քաղաքական
09:32 11/01/2026
Հայաստան

Ռումանիայի Հայոց թեմի քահանայից դասը Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի կողքին է

Ռումանիայի Հայոց թեմի քահանայից դասը հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին նվիրվածության մասին.

«Մենք` ներքոստորագրյալներս, որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին, աղոթում ենք Հայոց Եկեղեցու անսասանության և մեր ժողովրդի միասնականության համար։

Արժ․ Տ․ Թորգոմ քահանա Մանդալյան

Արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկա

Արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյան

Արժ․ Տ․ Եզնիկ քահանա Թորգոմյան

Արժ․ Տ․ Վաչագան քահանա Գյուրջյան»,-ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder