Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելել Մասյացոտնի թեմի քահանաներին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Իրավունք
10:09 11/01/2026
Հայաստան

Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելել Մասյացոտնի թեմի քահանաներին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին:

Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին:

Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը:

Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելել Մասյացոտնի թեմի քահանաներին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն