Եկել էր վարչապետը, թող լսեր մի հատ գյուղացուն, ոչ թե գար գաղտնի, ախրաննիկներով ու փախնի ժողովրդից. Լարված իրավիճակ՝ Փաշինյանի կողմնակիցների միջև
Քաղաքական
16:13 11/01/2026
Հայաստան

Եկել էր վարչապետը, թող լսեր մի հատ գյուղացուն, ոչ թե գար գաղտնի, ախրաննիկներով ու փախնի ժողովրդից. Լարված իրավիճակ՝ Փաշինյանի կողմնակիցների միջև

«Ղեկավարության մոտ գնում ենք խաբում  են մեզ՝ գյուղացիներիս ու ճանապարհում։ Մարզպետի մասին է խոսքը։ Կառավարություն էլ եմ գնում, խաբում են միլիցիայով դուրս են հանում»,-Այսօր մասիսի եկեղեցում պատարագից հետո հայտարարեց մի կին, որին թույլ չտվեցին մոտենալ Նիկոլ Փաշինյանին։

«Եկել էր վարչապետը, թող լսեր մի հատ գյուղացուն, ոչ թե գա գաղտնի, ախրաննիկներով ու փախնեի ժողովրդից, էդ ղեկավար չի կոչվում»,-ասաց տարեց կինը՝ նշելով որ իր հողը գողացել ծախել կերել են։

Նրա խոսքը ընդհատեցին Փաշինյանի շրջիկ աջակիցները՝ բացականչելով «վարչապետ»։

«Ես էլ եմ վարչապետի կողմից, բայց 3 անգամ գնացել եմ Կառավարություն, բողոքս արտահայտում, բայց բողոքս վարչապետին չի հասնում։ Ես էլ եմ Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց իմ ձայնը նրան չի հասնում, նամակներս չեն հասնում նրան։ Ոստիկաններն ել ասում են որ ուժով հանել կառավարության շենքից»,-ի ասաց կինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկել էր վարչապետը, թող լսեր մի հատ գյուղացուն, ոչ թե գար գաղտնի, ախրաննիկներով ու փախնի ժողովրդից. Լարված իրավիճակ՝ Փաշինյանի կողմնակիցների միջև