Ես երբևէ չեմ հանդիպել Գևորգ սրբազանին, կուզեի ճանաչել այդ մարդուն. Գևորգ Պապոյանը՝ կարգալույծ եղած թեմի առաջնորդի մասին
Քաղաքական
10:54 11/01/2026
Հայաստան

Ես երբևէ չեմ հանդիպել Գևորգ սրբազանին, կուզեի ճանաչել այդ մարդուն. Գևորգ Պապոյանը՝ կարգալույծ եղած թեմի առաջնորդի մասին

«Ես այս եկեղեցում չեմ եղել և լավ հնարավորություն էր և եկել եմ այստեղ, հատկապես, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի հանդիսապետությամբ է տեղի ունենում»,-Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու դիմաց ասաց էկոնոմիկայի նախախարար Գևորգ Պապոյանը պատասխանելով կարգալուծ եղած Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մատուցվելիք պատարագին մասնակցելու իր որոշումը։

 Պատասխանելով հարցին, թե ինչու նախարարը չի հետևում Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հորդորին և չի մասնակցում այլ եկեղեցիներում մատուցվող պատարագին՝ Պապոյանն ասաց, որ հետագայում այցելի այլ եկեղեցիներ։

«Ես երբևէ չեմ հանդիպել Գևորգ սրբազանին, բայց մի քանի հարցազրույց տեսել եմ և իր մտքերը Հայաստան պետության, եկեղեցու բարենորոգման օրակարգերի մասին մտքերն ինձ շատ դուր են գալիս և կուզեի ճանաչել այդ մարդուն»,- ասաց Պապոյանը։

Նա ասաց, որ տեսել է, թե ինչպես ամռանը նույն եպիսկոպոս Գևորգ Ներսիսյանը բարկացած գորգոտում էր իրավապահ մարմինների վրա, որոնք ներխուժել էին Վեհարան, և պնդեց, որ Վեհափառը ճնշում է գործադրում նրանց վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես երբևէ չեմ հանդիպել Գևորգ սրբազանին, կուզեի ճանաչել այդ մարդուն. Գևորգ Պապոյանը՝ կարգալույծ եղած թեմի առաջնորդի մասին