Բժիշկները տղամարդու ստամոքսից հանել են յոթ ատամի խոզանակ և երկու պտուտակահան գործիք
Առողջություն
10:27 12/01/2026
Աշխարհ

Բժիշկները տղամարդու ստամոքսից հանել են յոթ ատամի խոզանակ և երկու պտուտակահան գործիք

Հնդկաստանի Ջայպուր քաղաքում բժիշկները վիրահատել են 26-ամյա տղամարդուն՝ նրա որովայնից ինը օտար առարկաներ հեռացնելու համար։ Լուրը հաղորդում է Bhaskar English-ը։

Տղամարդը դիմել է բժշկի՝ գանգատվելով որովայնի սուր ցավերից։ Զննման ժամանակ բժիշկները նրա որովայնին հայտնաբերել են յոթ ատամի խոզանակ և երկու պտուտակահան գործիք։ Առարկաների չափսերի պատճառով էնդոսկոպիկ հեռացումը հնարավոր չի եղել։ Վիրաբույժները որովայնի վիրահատություն են կատարել, որը տևել է մոտ երկու ժամ։ Բոլոր օտար առարկաները հաջողությամբ հեռացվել են։

Բժիշկների խոսքով՝ հիվանդը հոգեկան առողջության խնդիրներ ունի, որոնք, նրանց կարծիքով, կարող էին նպաստել ոչ սննդային առարկաներ կուլ տալուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder