Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմական սցենարի․ Իրանի ԱԳ նախարար
Քաղաքական
22:07 12/01/2026
Տարածաշրջան

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմական սցենարի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը պատրաստ է այն իրավիճակին, երբ Միացյալ Նահանգները կընտրի ռազմական տարբերակի կիրառումը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թեհրանի ռազմական կարողությունները զգալիորեն բարելավվել են, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Եթե Վաշինգտոնը որոշի կրկին ռազմական տարբերակի կիրառումը, ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք։ Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի լայնածավալ, քան վերջին պատերազմի ժամանակ», - «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Հունվարի 8-ից՝ 1979 թվականին տապալված Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչերից հետո, Իրանում բողոքի երթերը սրվել են։ Նույն օրը երկրում անջատվել է ինտերնետը։ Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են Իրանի քաղաքական համակարգի դեմ վանկարկումներով։ Զոհեր են գրանցվել ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ ցուցարարների շրջանում։ Իրանի իշխանությունները, որոնք մեղադրել են Միացյալ Նահանգներին և Իսրայելին անկարգությունները կազմակերպելու մեջ, հունվարի 12-ին հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder