Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը Չինաստանում շրջագայությունից հետո «Արամ Խաչատրյան» համերգասրահը լցրել է վիեննական շնչով
Մշակույթ
16:43 12/01/2026
Հայաստան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը Չինաստանում շրջագայությունից հետո «Արամ Խաչատրյան» համերգասրահը լցրել է վիեննական շնչով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 9 համերգներով հանդես է եկել Չինաստանի գլխավոր քաղաքների հեղինակավոր համերգասրահներում:

Մասշտաբային շրջագայությունից հետո նվագախումբը վիեննական ամանորյա շնչով է լցրել «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ «Վիեննական գալա» երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կենդանություն է հաղորդել Շտրաուսների լեգենդար գլուխգործոցներին, իրեն հատուկ երաժշտության մեկնաբանության խորությամբ, վառ ու տաք գույներով՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հմուտ ղեկավարությամբ:

Հնչել են «Կայծակ և որոտ», «Թրիչ-թրաչ», Ֆրանսիական «Կրակի տոնակատարություն», «Որսի պահին» կրակոտ պոլկաները,  «Նապոլեոն», «Եգիպտական» հանդիսավոր քայլերգեր և այլ վիեննական վալսերը։ Համերգն ավանդաբար եզրափակվեցլ է «Ռադեցկի» քայլերգով։ Իսկ երեկոյի պարային հատվածը վստահված է եղել  «Բարեկամություն» պետական անսամբլին։

 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder