Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շոյգուն և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը համաձայնել են շարունակել շփումները
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին համաձայնել են շարունակել շփումները և համակարգել իրենց դիրքորոշումները՝ անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
«Կողմերը համաձայնել են շարունակել շփումները և համակարգել իրենց դիրքորոշումները՝ անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ։