Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Քաղաքական
17:57 12/01/2026
Հայաստան

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ: Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում Վլադիմիր Սոլովյովի հնչած հայտարարությունների կապակցությամբ: «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

«Ընդգծվել է, որ դրանք ՀՀ ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder