Սնուփ Դոգի ելույթը կտրվել է «Ոսկե գլոբուս»-ի հեռարձակումից
Աշխարհում
17:50 12/01/2026
Աշխարհ

Սնուփ Դոգի ելույթը կտրվել է «Ոսկե գլոբուս»-ի հեռարձակումից

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի ելույթը կտրվել է 2026 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հեռարձակումից։ Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն։

54-ամյա ռեփերը հանձնել է «Լավագույն փոդքասթ» մրցանակը և բեմ բարձրացել իր 2004 թվականի «Drop It Like It's Hot» հիթի ներքո։

Սկզբում նա ծաղրել է մրցանակը։

«Շնորհակալություն «Ոսկե գլոբուս»-ին պոդքաստների կատեգորիա ներառելու համար։ Եվ ողջույն բոլոր պոդքաստերներին։ Դուք բոլորդ հաղթողներ եք, բայց իրական հաղթողը՝ դա ...»,-ասել է Սնուփ Դոգը՝ հայհոյելով։

Հանդիսատեսը ծիծաղել է, բայց պաշտոնական հեռարձակման ժամանակ ռեփերի ելույթը ընդհատվել է, և ռեփերի մասնակցությամբ հատվածը հեռացվել պաշտոնական սոցիալական ցանցի էջից։

Դերասանուհի Էմի Փոլերի «Good Hang» փոդքասթը արժանացել է մրցանակին։

«Վա՜յ, ես հենց այսպես էի պատկերացնում. Սնուփը ինձ մրցանակ է տալիս», - ասել է Փոլերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder