Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այդ եկեղեցականները Նիկոլ Փաշինյանին միացել են շանտաժի, կոմպրոմատների վախից. Տեր Վրթանես
«Փառք Աստծո, մենք այս իրավիճակում Մասյացոտն թեմում ունենք նոր առաջնորդական տեղապահ։ Մեր լավագույն վարդապետներից Ռուբեն Զարգարյանը երեկ նշանակվել է թեմի առաջնորդական տեղապահ, և դա ժողովրդին շատ ուրախացրեց»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տ. Վրթանես քահանա Բաղալյանը։
Նրա խոսքով, եկեղեցու դեմ արշավին միացած հոգևորականները կամավոր կերպով չեն գործել, նրանք դա արել են շանտաժի, կոմպրոմատների վախից։
«Տեսնում ենք, որ տիրադավ եպիսկոպոսների կողմից, որոնց թվում նաև Գևորգ Սարոյանն էր, իրենց թեմերի քահանաների վրա բռնաճնշումներ են իրականացվում։ Մայր Աթոռը փորձեց քահանաներին պաշտպանել բռնաճնշումներից նաև այդ նշանակումով»,-ասաց Տեր Վրթանեսը։
Հունվար 10-ին Ամենայն հայոց Կաթողիկոսը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Դրա համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։