Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրավո, Հայաստան. Քոնոր Մակգրեգորը հիացած է մեր երկրում կառուցվող Քրիստոսի արձանով
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանին։
Իռլանդացի մարտիկը հիացմունքով է խոսել հայկական նախագծի մասին՝ նշելով, որ ցանկանում է նմանատիպ հուշարձան կանգնեցնել նաև Իռլանդիայում։
«Ես երազում եմ Իռլանդիայում կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը։ Դա կլինի հսկայական հուշարձան՝ նվիրված մեր ազգի հավատքին։Հայաստանը ներկայումս կառուցում է աշխարհի ամենամեծը, և այն հիասքանչ տեսք ունի: Բրավո, Հայաստա՛ն: Առա՛ջ, Իռլանդիա՛»,- Armsport-ի փոխանցմամբ՝ գրել է Մակգրեգորը։