Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր մեր տարածաշրջանում խաչվում են երեք հիմնական մեգածրագրեր, որոնք էապես կկանխորոշեն Հարավային Կովկասի երկրների դերակատարումը. Գագիկ Մինասյան
«Եթե մեզ հաջողվի միանգամից մի քանի ծրագրերով մի քանի գերտերության կոմունիկացիաներ ապահովել մեր երկրով, կարելի է ասել՝ մեր անվտանգության խնդիրները շատ ավելի բարձր մակարդակով կլուծվեն»,- «Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկմանն ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը։
Ըստ նրա, այսօր մեր տարածաշրջանում խաչվում են երեք հիմնական մեգածրագրեր՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Հնդկաստանի՝ «Պարսից ծոց Սև ծով», ՌԴ կողմի իրականացվող «Հյուսիս-Հարավ»։
«Երեք ծրագրերի ազդեցությունն էապես կանխորոշելու է ապագա տասնամյանկերի ընթացքում Հարավային Կովկասի երկրների դերակատարումը, մեծապես կարևորվելու են այն երկրները, որոնցով կանցնեն այդ ծրագրերը։ Պայքար է գնում երկրների միջև, թե որ մեգածրագրի որ ճյուղը կանցնի որ երկրով»,- ասաց Գ.Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութով։