Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ԲԴԽ-ում նոր քննություն է իրականացնում։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր արդարադատության նախարարությունն` ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասով։
Վերաբացված գործով քննությանը փաստաբան Զորայր Հարությունյանն ասաց, որ իր պաշտպանյալ Դավիթ Հարությունյանը ՄԻԵԴ ներկայացրած երկու անհատական դիմում ունի, որոնք քննության և կոմունիկացիայի փուլում են գտնվում։
«Սա նշանակում է , որ ՄԻԵԴ-ը հարցի քննարկում է սկսել կողմերի հետ, այդ թվում նաև Հայաստանի կառավարության և Հայաստանի ներկայացուցչի հետ։
Խնդրում եմ ինձ տրամադրեք համապատասխան երաշխիքներ առ այն, որ իմ կողմից նշված երկու դիմումների քննության շրջանակներում Խորհուրդը չի ձեռնարկել կամ կազմել փաստաթղթեր, որոնք կարող են ողջամտորեն կասկած հարուցել Խորհրդի անաչառության մեջ»,- ասաց նա։
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշեց, որ Խորհուրդը մասնակցել է եվրոպական դատարանում քննվող գործի շրջանակում Խորհրդից պահանջված փաստաթղթերի տրամադրման գործընթացին, լրացուցիչ այնպիսի փաստաթուղթ, որը կլինի որպես դիրքորոշում, ուղեցույց, նման փաստաթղթեր Խորհրիդ կողմից չեն կազմվել։
«Խորհրդին ներկայացված հարցադումների արդյունքներով Խորհրդի կողմից փաստարկված փաստաթուղթ է ուղարկվել, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց ԲԴԽ նախագահը։
Անցած տարվա վերջին Դավիթ Հարությունյանը գրել էր. «Պահանջվեց ավելի քան 2 տարի և Սահմանադրական դատարանի 2 որոշում, որ զուտ փորձեն ապահովվել (ի թիվս այլոց) անձի՝ դատավորի լսված լինելու և գործի հրապարակային քննության իրավունքը՝ վերսկսելով տարիներ առաջ ավարտված կարգապահական վարույթի քննությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է․
«Սահմանադրական դատարանի 21.05.2024 թ. թիվ ՍԴՈ-1729 և 29.07.2025 թ. թիվ ՍԴՈ-1791 որոշումներով հայտնված դիրքորոշումների, այդ թվում՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման և Դատավորի լսված լինելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ եզրահանգման հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքով Խորհրդի 03.07.2023 թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թ. թիվ ԲԴԽ-82-Ո-4-13 որոշումները վերանայելու հիմքը (…):»