Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է վերադառնալ մադրիդյան ակումբ։ Speedline-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մարզչի մտերիմ ընկերները հաստատել են, որ նա պատրաստ է կրկին գլխավորել «Ռեալ Մադրիդը»։
euro-football.ru-ի հաղորդմամբ, կողմերի միջև նախնական շփումը կարող է տեղի ունենալ շուտով, քանի որ «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը ներկայումս ուշադիր քննարկում է իր հաջորդ քայլերը:
Զինեդին Զիդանը մարզել է «Ռեալ Մադրիդը» 2016-2018 թվականներին և 2019-2021 թվականներին: Նրա ղեկավարությամբ ակումբը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը: Զիդանը նաև խաղացել է «Ռեալ Մադրիդի» կազմում 2001-2006 թվականներին:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով , մադրիդյան ակումբը բարձր է գնահատում «Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոփին և կցանկանար, որ նա դառնա թիմի նոր ղեկը։ Սակայն գերմանացի մարզիչը մտադրություն չունի փոխելու իր միտքը։ Ինչպես նախկինում, նա դեռևս չի մտածում մարզչական աշխատանքին վերադառնալու մասին։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Ակումբից հայտնում են, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ, հայտնում են ակումբից։ Ալոնսոն «Ռեալը» գլխավորում էր 2025 թվականի ամառվանից։