Դատախազը նիստի ժամանակ կրակել և վիրավորել է Վերաքննիչ դատարանի կին դատավորին
Իրավունք
15:30 13/01/2026
Տարածաշրջան

Դատախազը նիստի ժամանակ կրակել և վիրավորել է Վերաքննիչ դատարանի կին դատավորին

Ստամբուլում դատախազը կրակել է կին դատավորի վրա։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել Քարթալի շրջանի Վերաքննիչ դատարանի 23-րդ քրեական պալատում։

Դատախազը ատրճանակից կրակել է պալատի դատավոր Ա.Կ.-ի վրա։ Վիրավոր դատավորը տեղափոխվել է հիվանդանոց։

Դատախազը կալանավորվել է։ Դեպքի հետաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder