«Ռոյթերզ». Իրանում զոհերի թիվը հասել է 2000-ի
Քաղաքական
15:49 13/01/2026
Տարածաշրջան

«Ռոյթերզ». Իրանում զոհերի թիվը հասել է 2000-ի

Իրանում բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է 2000 մարդ, այդ թվում ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքը։

«Սա առաջին դեպքն է, երբ իշխանությունները խոստովանում են երկշաբաթյա համազգային անկարգությունների ընթացքում զոհերի մեծ թիվը»,-գրում է աղբյուրը։

Իրանցի պաշտոնյան ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության աշխատակիցների մահվան հետևում կանգնած են մարդկանց որակել է ահաբեկիչներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ռոյթերզ». Իրանում զոհերի թիվը հասել է 2000-ի