Երբ Հայաստան կհասնի արտասահմանյան արտադրության «Կոլխիցին»-ը
Առողջություն
14:28 13/01/2026
Հայաստան

Երբ Հայաստան կհասնի արտասահմանյան արտադրության «Կոլխիցին»-ը

Վերջին ամիսներին հայաստանյան դեղատներում ամենապահանջված ու դեֆեցիտ դեղամիջոցը դարձել է արտասահմանյան արտադրության «Կոլխիցին»-ը։ Սոցիալական ցանցի բազմաթիվ խմբերում մարդիկ փնտրում են այս դեղամիջոցի անգլիական, իտալական, ֆրանսիական արտադրանքը։ Դեղի բացակայության ու դժվարհասանելի լինելու պայմաններում այն բավականին թանկացել է։

Իտալական արտադրության «Կոլխիցին»դեղամիջոցը հունվար ամսվա վերջին արդեն հասանելի կլինի դեղատներում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «ԹԵՈՖԱՐՄԱ» ընկերությունից, որը զբաղվում է նշված դեղամիջոցի ներկրմամբ։ 

«Ամսվա վերջին արդեն կունենանք դեղատներում։ Շաբաթվա վերջին արդեն լինելու է Հայաստանում։ Քանակը հաստատ կբավարարի շուկայում պահանջարկին»,- հայտնեցին ընկերությունից։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ խնդիրն այն է, որ շուկայում ֆրանսիական դեղամիջոցի դեֆիցիտ կար, ու շատ քաղաքացիներ սկսել են օգտագործել իտալական արտադրության դեղամիջոցը ու քանակն արագ սպառվել է

«Սպառումն ավելի շատ էր, քան նախատեսվում էր, բայց հաշվի առնելով շուկայի պահանջները արդեն պատվիրվել է ու կարծում եմ՝ պետք է նմանատիպ բան չկրկնվի»,- ասաց  ընկերության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հայկական արտադրության կոլխիցին դեղը հիվանդներին տրամադրվում է անվճար, բայց դրա արդյունավետությունից դժգոհություններ կան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ Հայաստան կհասնի արտասահմանյան արտադրության «Կոլխիցին»-ը