Իսրայելի Ռամլե քաղաքի փողոցներից մեկը կոչվել է «Հայ Եկեղեցի»
Աշխարհում
11:15 13/01/2026
Աշխարհ

Իսրայելի Ռամլե քաղաքի փողոցներից մեկը կոչվել է «Հայ Եկեղեցի»

Իսրայելի Ռամլե քաղաքի հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցի առաջնորդող փողոցը  հանդիսավոր և պաշտոնապես անվանակոչվել է  «Հայ Եկեղեցի»։

Նախօրեին կայացել է փողոցի անվանակոչությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպվեր է Ռամլեի քաղաքապետարանը, ներկա է եղել քաղաքապետ Միքայել Վիտալին։

Արարողությանը մասնակցել է Գերաշնորհ Տ․ Կորյուն  Եպիսկոպոս Բաղդասարյանը՝ Ռամլեի Հայոց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ․ Սուրեն Քահանա Ղազարյանի հետ միասին։ Ներկա են եղել նաև տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ և  Հայ համայնքի անդամներ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելի Ռամլե քաղաքի փողոցներից մեկը կոչվել է «Հայ Եկեղեցի»