Լոնդոնում ավելի քան 300 ոստիկան արդեն բացահայտել է մասոնության հետ իր կապը
Քաղաքական
22:35 13/01/2026
Աշխարհ

Լոնդոնում ավելի քան 300 ոստիկան արդեն բացահայտել է մասոնության հետ իր կապը

Դատարանի փաստաթղթերի համաձայն, մասոնության բացահայտումը պարտադրող նոր կանոնի ներդրումից հետո, Լոնդոնի ավելի քան 300 ոստիկան արդեն բացահայտել է իրենց կապը մասոնական օթյակների և այլ «հիերարխիաների» հետ։

Դեկտեմբերին բրիտանացի մասոնները դատական ​​​​հայց են ներկայացրել՝ Լոնդոնի ոստիկանության նոր կանոնը չեղարկելու համար, որը պահանջում էր սպաներից բացահայտել իրենց անդամակցությունը մասոնական օթյակին կամ այլ հիերարխիկ կառույցներին։ Եթե ​​դատարանը որոշում կայացնի հայցվորի օգտին, նոր կանոնը կկասեցվի մինչև լիարժեք դատավարության սկսվելը։

Հունվարի 2-ի որոշման մեջ, որը երկուշաբթի օրը հրապարակվել է բրիտանական իրավական տեղեկատվության Judiciary կայքում, դատավորը նշել է, որ նոր կանոնի դեմ արգելող որոշում կայացնելու հարցը կորոշվի դատավորի կողմից այս շաբաթ՝ առանց լսումների։

«Այնուամենայնիվ, այս փուլում անհապաղ ժամանակավոր արգելքի անհրաժեշտություն չկա, հաշվի առնելով, որ մոտ 300 ծառայողներ և աշխատակիցներ արդեն հայտարարել են մասոնական և այլ հիերարխիկ միավորումներին իրենց մասնակցության մասին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշվում է գործի փաստաթղթերում։

 Դատավորը նաև նշեց, որ Սքոթլանդ Յարդի ղեկավարությունը համաձայնել է քննարկել վիճարկվող որոշումը չեղյալ համարելու հարցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լոնդոնում ավելի քան 300 ոստիկան արդեն բացահայտել է մասոնության հետ իր կապը