Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շարունակվում են հալածանքները. Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը դրա վառ ապացույցն են. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Սա Երկրում հաստատված ակնհայտ բռնատիրության դրսևորում է»,-ԵՄ մշտական ներկայացուցչության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ է իրականացրել։ Ակցիայի ընթացքում հրատապ նամակ է հանձնվել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Մելիք-Շահնազարյանը նշեց, որ իշխանությունները ոչ միայն չեն սահմանափակվում կալանքով, այլև իրականացնում են այլ բռնագործողություններ, որոնք ուղղված են բացառապես ազատ խոսքը լռեցնելուն, ազատ մեդիաները ճնշելուն և ակտիվ քաղաքական գործիչների գործողությունները սահմանափակելուն։
«Ես հասկանում եմ այս իշխանության վախերը, նրանք վախենում են բոլոր կոնսոլիդացված գործընթացներից, բոլոր ակտիվ գործիչներից և փորձում են ամեն կերպ «չեզոքացնել» այդ մարդկանց մեկ պարզ նպատակով՝ որպեսզի կարաղանան ամռանը կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններում յուրացնեն իշխանությունը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը և, նշելով, որ այդտեղ ամեն ինչ պարզ է, հավելեց. «Այստեղ մնում է հանրության , քաղաքական ուժերի և միաջազգային կառույցների արձագանքը»։
Նկատելով, որ ակցիայի մասնակիցները գտնվում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առաջ՝ Մելիք-Շահնազարյանը վստահություն հայտնեց, որ այդ կառույցը վաղը Բրյուսելում խոսելու է ժողովրդավարական արժեքների, ազատ ընտրությունների մասին, այն պարագայում, երբ հենց հիմա է իրենց խոսելու ժամանակը և հիմա է ամեն ինչ պետք անել, որ այդ ընտրություններն իսկապես ազատ լինեն, հենվելու տեղ ունենան, որպեսզի ասեն, որ ժողովրդավար են։
«Մինչդեռ, այն մինչ այժմ կա և շարունակվում են հալածանքները։ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը դրա վառ ապացույցն են։ Այսօր այն, որ Սամսոնյանը նաև հացադուլի միջոցով է պայքարում այդ ապօրինությունների դեմ և ազատ երկիր ունենալու համար, կարծում, եմ բոլորիս պարտքն է լինել այդ պայքարի առաջնագծում և ամեն ինչ անել, որպեսզի ունենանք այնպիսի պետություն որին արժանի է մեր ժողովուրդը»,- ասաց քաղաքագետը։