Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈՒՂԻՂ. AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ է իրականացնում
AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ է իրականացնում։ Նախատեսված է, որ նրանք ակցիայի ընթացքում հրատապ նամակ կհանձնեն ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Այնուհետև նույնանման նամակ կհանձնվի ԱՄՆ դեսպանության մոտ՝ ԱՄՆ դեսպանին։
Ակցիայի մասնակիցները պահանաջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, հիշեցնում են, որ Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։

