Վաշինգտոնում այսօր կկայանա Ռուբիո-Միրզոյան հանդիպում
Քաղաքական
10:15 13/01/2026
Հայաստան

Վաշինգտոնում այսօր կկայանա Ռուբիո-Միրզոյան հանդիպում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր՝  հունվարի 13-ին  Պետքարտուղարությունում կընդունի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին։

Հանդիպման մասին Panorama.am-ը տեղեկացավ պետքարտուղարության պաշտոնական էջից, որտեղ հրապարակված է Մարկո Ռուբիոյի հանդիպումների գրաֆիկը։ Միրզոյանի հետ հանդիպումը նախատեսված է վաշինգտոնյան ժամանակով ժամը  12։00-ին, երևանյան ժամանակով՝ ժամը 21։00-ին։

Նշենք, որ հայկական կողմը Միրզոյանի՝ ԱՄՆ այցի մասին հաղորդագրություն չի հրապարակել։ Հունվարի 9-ին Ա. Միրզոյանը հանդիպել է  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ի թիվս այլ ծրագրերի, զրուցակիցներն անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության, կայուն զարգացման խթանման տեսանկյունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաշինգտոնում այսօր կկայանա Ռուբիո-Միրզոյան հանդիպում