Վրաստանից կրկին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ են արտաքսվել
Իրավունք
12:28 13/01/2026
Տարածաշրջան

Վրաստանից կրկին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ են արտաքսվել

Վերջին օրերին Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, գործակալության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, Վրաստանից արտաքսել են 27 օտարերկրյա քաղաքացիների: Գրուզիա օնլայն» -ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

«Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Թաիլանդի, Թուրքմենստանի, Գերմանիայի, Պակիստանի, Եգիպտոսի, Իսրայելի և Լիբանանի քաղաքացիներ՝ ընդհանուր թվով 27 մարդ։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», - հայտարարել է Ներքին գործերի նախարարությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանից կրկին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ են արտաքսվել