Հայաստան՝ թանկ հաճույք, թանկ ապրուստ. Երբ գազով ջեռուցումը ճոխություն է
Տնտեսություն
10:07 14/01/2026
Հայաստան

Հայաստան՝ թանկ հաճույք, թանկ ապրուստ. Երբ գազով ջեռուցումը ճոխություն է

Հայաստանի շատ բնակիչներ ձմռանն ամեն ամիս կլորիկ գումար են վճարում գազով տունը ջեռուցելու համար։ Այս տարի վրա հասած սառնամանիքների պատճառով ֆինանսական այդ բեռը զգալիորեն ավելացել է։  Panorama.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին պատմեց, որ երկհարկանի տունը մասամբ է գազով ջեռուցել, ունեն արևային կայան, տունը տաքացնում են  նաև էլեկտրաէներգիայով։ Սակայն այդքանով հանդերձ  դեկտեմբեր ամսվա համար ստիպված է եղել վճարել 90 հազար դրամ։ Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչը նշեց, որ դեկտեմբերի համար վճարել է 70 հազար դրամ։ Քաղաքացիները մտահոգված են, ցուրտը չի նահանաջում, հետևաբար հունվարին սպառած գազի համար ստիպված կլինեն ավելի շատ վճարել։ Նման ծախսերից խուսափելու ու տնտեսում անելու  համար շատ մարդիկ տանը չգտնվելու ընթացքում ուղղակի անջատում են ջեռուցումը կամ մասամբ են ջեռուցում բնակարաններն ու տները։ Հատկապես մարզերում շատ են մարդիկ, որոնէ գազի թանկ լինելու պատճառով այս տարի էլ չեն հրաժարվել փայտի վառարաններից։

Քաղաքացիներից ստացած դժգոհություններին հետամուտ՝ որոշեցինք պարզել, թե ինչքան են գազի համար վճարում Հայաստանում ու տարածաշրջանի մյուս երկրներում։ 

Այսպես Հայաստանում շարքային սպառողների համար 1 խմ բնական գազի սակագնի արժեքը 143.7 դրամ է։ 
Մինչդեռ, հարևան Վրաստանում ապրողը գազի համար վճարում է գրեթե կրկնակի քիչ՝ մոտ 76 դրամ ՝ 47%-ով էժան։
Բելառուսում գազը մոտ 25 դրամ է, 82% ավելի էժան, քան Հայաստանում։



Հայաստանից ավելի էժան գազ օգտագործում են նաև հետևյալ երկրների քաղաքացիները.

Ուկրաինայի՝ 44% էժան.
Թուքիայի՝ 51% էժան.
Եգիպտոսի՝ 74% էժան.
Ռուսաստանի Դաշնության՝ 76% էժան.
Ուզբեկստանի՝ 78% էժան.
Ղազախստանի՝ 80% էժան.
Ալժիրի՝ 92% էժան. 
Իրանի՝ 97% էժան.
Իրաքի՝ 98% էժան.
Թուքմենիստանի՝ 100% էժան (անվճար է)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստան՝ թանկ հաճույք, թանկ ապրուստ. Երբ գազով ջեռուցումը ճոխություն է